«Էվերթոնը» բանակցություններ կվարի 2 մարզչի հետ

«Էվերթոնը» բանակցություններ կվարի «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի հետ, հայտնում է լրագրող Սեմ Ուոլեսը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռունիից բացի մերսիսայդյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև Ֆրենկ Լեմպարդի թեկնածությունը։

Հունվարի 16-ին «Էվերթոնը» հայտարարեց Ռաֆայել Բենիտեսի հեռացման մասին։ 61-ամյա իսպանացին թիմը գլխավորում էր 2021 թվականի հուլիսից։

Պրեմիեր Լիգայում 19 խաղից հետո «Էվերթոնը» վաստակել է 19 միավոր և մրցաշարային աղյուսակում 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում։