Եվրոպայում նոր ֆուտբոլային սկանդալ է հասունանում

Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով երկրի տարածքում մրցումների մասնակցող բոլոր մարզիկները պարտավորեցվել են  պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Սա կարող է դժվարություններ ստեղծել այլ երկրների ֆուտբոլային ակումբների համար, որոնք հանդես կգան Ֆրանսիայում եվրոպական մրցաշարերում։

Մասնավորապես, Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» կհանդիպի «Լիլի» հետ, իսկ «Ռեալը» կխաղա ՊՍԺ-ի հետ։

ՈՒԵՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել տարբեր երկրների պատվաստումների մասին օրենքների կիրարկման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ըստ The Times-ի, կառույցը մտադիր չէ որևէ կերպ դեմ գնալ պատվաստումների վերաբերյալ տեղական օրենքներին: Այսպիսով՝ եվրոպական ակումբների մի շարք ֆուտբոլիստներ կարող են զրվել խաղալու հնարավորությունից, պատվաստված չլինելու պատճառով: