«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոտբոլիստի ծառայություններով

Յուվենտուսը» պատրաստվում է ուժեղացնել հարձակումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Թուրինցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով և բանակցություններ են վարում նրա գործակալի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել 26-ամյա հարձակվողին վարձավճարով, բայց միայն այն ակումբ, որն  պատրաստ կլնի ամբողջությամբ վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը։

Սպասվում է, որ այս շաբաթ բյանկոներիների ղեկավարությունը որոշում կկայացնի՝ հրավիրել ֆրանսիացուն, թե ոչ:

Մարսիալը բաց է թողել «Յունայթեդի» վերջին հանդիպումը «Աստոն Վիլայի» դեմ (2-2): Թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ասել է, որ հարձակվողը չի գնացել խաղին, քանի որ անձամբ չի ցանկացել: