Հայտնի է դարձել, թե ում օգտին են քվեարկել Մեսսին ու Ռոնալդուն ՖԻՖԱ- ի մրցանակաբաշխության ժամանակ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի քվեարկության արդյունքները: (մրցանակը բաժին էր հասել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն)։

Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու երկրպագուները։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, իր ձայնը տվել է Նեյմարին (5 միավոր), և Կիլիան Մբապպեին՝ Երկուսն էլ ՊՍԺ-ում արգենտինացու թիմակիցներն են։ Մեսսին քվեարկել է նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի օգտին (1 միավոր):

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ընտրել Ռոբերտ Լևանդովսկուն։ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը երկրորդ տեղում  նշել է «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին, իսկ երրորդում՝  նրա թիմակից Ժորժինյոյին։