Լեո Մեսսին վերադարձել է ՊՍԺ-ի ընդհանուր խումբ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է Le Parisien-ը։

Արգենտինացին շարունակում է ապաքինվել կորոնավիրուսի հետևանքներից։ Այդ պատճառով 34-ամյա խաղացողը բաց էր թողել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ հանդիպումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեոն չի մեկնի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղերին։ ԱԱ-2022-ի ընտրական փուլում արգենտինացիները կհանդիպեն Չիլիի և Կոլումբիայի հավաքականների հետ: