Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է հեռացնեն իրենց մարմնի վրայի դաջվածքները

Չինաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների համար նոր կանոն է մտցվել:

Չինաստանի սպորտի նախարարությունը հրաման է արձակել, որով ազգային հավաքականի անդամները պետք է հեռացնեն իրենց դաջվածքները։ Նրանց նաև խստիվ արգելվում է նոր դաջվածքներ անել:

«Հիմնական թիմի և մինչև 23 տարեկանների հավաքականի այն անդամներն, ովքեր արդեն ունեն դաջվածքներ, խորհուրդ է տրվում ինքնուրույն հեռացնել դրանք:

Հատուկ դեպքերում դաջվածքները պետք է կրել թևերի տակ մարզումների և խաղերի ժամանակ: Դա հնարավոր է միայն թիմի համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, արգելվում է դաջվածքներով ֆուտբոլիստներին կանչել մինչև 20 և մինչև 20 տարեկան թիմեր։

2018 թվականից ֆուտբոլիստներից պահանջվում է խաղերի ժամանակ ծածկել իրենց դաջվածքները երկարաթև մարզաշապիկներով: