Պաուլու Սոուզան լքել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան միակողմանի դադարեցրել է համագործակցությունը Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հայտնում է Global-ը։

Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը փոխհատուցում է վճարել պայմանագրի վաղաժամկետ խզման համար՝ 155 հազար եվրոյի չափով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սոուզան կգլխավորի բրազիլական «Ֆլամենգոն»։