Բերնարդու Սիլվա. ««Մանչեսթեր Սիթին» պետք է հաղթի Չեմպիոնների Լիգայում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ասել է, որ ակումբը նպատակ ունի հաղթել Չեմպիոնների Լիգայում։

«Իհարկե, Չեմպիոնների Լիգան մեր մեծ նպատակներից մեկն է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի հաղթել այս մրցաշարում: Մենք պետք է նվաճենք գավաթը:

Մենք շատ հիասթափված էինք, երբ չկարողացանք հաղթել։ Նախորդ մրցաշրջանում մենք դուրս եկանք եզրափակիչ, բայց չհաղթեցինք»,- ասել է պորտուգալացին O Jogo-ին տված հարցազրույցում:

Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Լիսաբոնի «Սպորտինգը»։