Նեյմարն Ամանորին ընդառաջ իր տանը հսկայական խնջույք կկազմակերպի

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն Ամանորին ընդառաջ խնջույք է կազմակերպում Բրազիլիայում գտնվող իր առանձնատանը։

Դրա համար ֆուտբոլիստը տանը նույնիսկ ստորգետնյա գիշերային ակումբ է սարքավորել։

Այս օրերին երաժիշտներն այնտեղ ձայնագրություն են կատարում և խնջույքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները տեղադրում։

Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։