Հայտնի են տղամարդկանց և կանանց տարվա լավագույն թիմերը

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի մի քանի անվանակարգերում հաղթողները։

Տարվա լավագույն ակումբ է ճանաչվել «Չելսին», որը նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Կանանց լավագույն թիմը ճանաչվել է «Բարսելոնան», որը 2021 թվականին հաղթել է Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։