Արսեն Զախարյան. «Ես ֆուտբոլիստ եմ դարձել ֆուտբոլի հանդեպ իմ սիրո շնորհիվ»

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ես ֆուտբոլիստ եմ դարձել ֆուտբոլի հանդեպ իմ սիրո շնորհիվ։ Աշխատեցի ու փորձեցի, սրա համար մեկնեցի Մոսկվա։ Ամենաթանկ խորհուրդը ստացել եմ հորիցս։ Նա ինձ միշտ շատ խորհուրդներ է տալիս։ Գլխավորն այն է, որ ինչ-որ բան անելուց առաջ միշտ պետք է գլխով մտածես։

Ինձ համար այս մրցանակը շատ կարևոր է։ Սա նշանակում է, որ ես երբեք չպետք է կանգ առնեմ: Կցանկանայի ավելին դառնալ, քան լավագույն երիտասարդ խաղացողը»,- ասել է Զախարյանը: