Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն պատժեց «Փարիզ» և «Լիոն» ակումբներին

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի՝ «Փարիզ» – «Լիոն» խաղում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։

Երկու ակումբներն էլ դուրս մնացին պայքարից։ «Փարիզը» տնային 5 խաղ կանցկացնի առանց երկրպագուների և կվճարի 10 հազար եվրո տուգանք։

«Լիոնը» հաջորդ մրցաշրջանում նույնպես պայմանական որակազրկում է ստացել գավաթի խաղարկությունում։ Ակումբի երկրպագուները չեն կարողանա արտագնա հանդիպումներին ներկա գտնվել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։

Ակումբը նաև կվճարի 52,000 եվրո տուգանք և կհոգա «Փարիզի» ծախսերը ստադիոնի նստատեղերը վերանորոգելու համար: