Globe Soccer Awards. Հայտնի է տարվա լավագույն պաշտպանը, մարզիչը, դարպասապահը, հավաքականը, գործակալը և սպորտային տնօրենը

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի մի քանի անվանակարգերում հաղթողները։

Լավագույն պաշտպան է ճանաչվել Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» խաղացող Լեոնարդո Բոնուչչին։ Իտալիայի հավաքականը ճանաչվել է տարվա լավագույն հավաքական։ Լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Իտալիայի հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։

«Մանչեսթեր Սիթիի» աշխատակից Չիկի Բեգիրիստայնը ստացել է լավագույն մարզական տնօրեն մրցանակը։ Լավագույն գործակալ է ճանաչվել Ֆեդերիկո Պաստորելլոն։