Կիլիան Մբապպե. «2022 թվականին ես ցանկանում եմ հաղթել և՛ Չեմպիոնների Լիգայում, և՛ Աշխարհի առաջնությունում»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից սպասելիքներով։

«Միակ բանը, որ կարող եմ ասել «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև առաջիկա հանդիպման մասին այն է, որ ՊՍԺ-ն կհաղթի։

Մեզ դժվար, բարդ հանդիպում է սպասվում, բայց 2022 թվականին ես ցանկանում եմ հաղթել և՛ Չեմպիոնների Լիգայում, և՛ Աշխարհի առաջնությունում»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։