Լեո Մեսսիի տեղափոխությունից հետո ՊՍԺ-ին սոցցանցերում 20 միլիոն հետևորդ է միացել

«Բարսելոնայից» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը մեծապես ազդել է ՊՍԺ-ի՝ սոցցանցերում հանրաճանաչության վրա։

Արգենտինացու տեղափոխությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում փարիզցիների բոլոր սոցցանցերի էջերին բաժանորդագրվել է 20 միլիոն մարդ, հայտնում է Goal.com-ը։

ՊՍԺ-ի բաժանորդների թիվը Մեսսիի գալուց հետո շարունակում է աճել. ամեն ամիս ավելանում է 1 միլիոն բաժանորդ։

«Այժմ մենք հասել ենք ռեկորդային ցուցանիշի մեզ համար՝ 150 միլիոն բաժանորդ սոցիալական ցանցերում։ Մենք ցույց ենք տվել ներգրավվածության ամենաբարձր մակարդակը տրանսֆերային հայտարարությունների ամբողջ պատմության ընթացքում»,- ասել է ՊՍԺ-ի հովանավորչական գործարքների տնօրեն Մարկ Արմսթրոնգը: