Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստի 30 հավակնորդները

Բրազիլական Sambafoot հրատարակությունը հրապարակել է Golden Samba մրցանակի հավակնորդներին:

Այս մրցանակը տրվում է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։

Հավակնորդների ցուցակում 30 խաղացող է` Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Արթուր Կաբրալ («Բազել»), Կլաուդինյո («Զենիթ»), Էդերսոն, Ֆերնանդինյո (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Մոուրա («Թոթենհեմ»), Մալկոմ («Զենիթ»), Ռաֆինյա Դիաս («Լիդս»), Ռոդրիգո Գոես («Ռեալ»), Ալիսոն («Լիվերպուլ»), Բրունո Գիմարաեշ («Լիոն»), Դիեգո Կառլոս («Սևիլյա»), Ֆաբինյո («Լիվերպուլ»);

Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկաս Պակետա («Լիոն»), Մարկինյոս, Նեյմար (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ռիշարլիսոն («Էվերթոն»), Տիագո Սիլվա («Չելսի»), Անտոնի («Այաքս»), Կազեմիրո, Էդեր Միլիտաո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ֆելիպե («Ատլետիկո») , Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Վերիսիմո («Բենֆիկա»), Մատեուս Կունյա («Ատլետիկո»), Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)։

Մրցանակակիրը որոշվում է VIP գրախոսողների, երկրպագուների և Sambafoot-ի անդամների քվեարկությամբ: