Անգլիական Լիգայի գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

Կայացավ անգլիական Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ զույգերի վիճակահանությունը։

Մրցաշարի կիսաեզրափակիչում «Արսենալը» կհանդիպի «Լիվերպուլին», իսկ «Չելսին» կխաղա «Թոթենհեմի» հետ։

Քառորդ եզրափակիչում «Լիվերպուլը» 11-մետրանոցներով հաղթեց «Լեսթերին», «Չելսին» դուրս թողեց «Բրենթֆորդին», «Արսենալը» հաղթեց «Սանդերլենդին», «Թոթենհեմը»՝ «Վեսթ Հեմին»: