Ինձագի. ««Լիվերպուլը» գլխավորում է այն թիմերի ցանկը, որոնցից ցանկանում էի խուսափել»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ սպասվող դիմակայության մասին։

«Մենք ստիպված ենք լինելու անընդհատ ինտենսիվությամբ աշխատել, քանի որ նրանք այդպես են խաղում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում «Լիվերպուլի» դեմ խաղերում։ «Լիվերպուլն» առաջին տեղում է իմ՝ այն թիմերի ցանկում, որոնցից խուսափում էի:

Սակայն մենք կփորձենք լավագույնս պատրաստվել։ Առջևում դեռ 40 օր կա»,- ասել է Ինձագին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։

«Ինտեր» – «Լիվերպուլ» առաջին խաղը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 16-ին՝ Միլանում: