«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Սերբիայի՝ 2021 թվականի լավագույն խաղացող։
33-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում 3-րդ անգամ է ստացել սերբական «Ոսկե գնդակը» (նախկինում՝ 2016 և 2019 թվականներին):
Սերբիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը կիսել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի լավագույն ասիստենտի կոչումը (6 գոլային փոխանցում): Քաթարում կայանալիք մրցաշարի ուղեգրի համար Պորտուգալիայի ընտրանու դեմ որոշիչ խաղում (2:1) նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Բացի այդ, Տադիչին հաջողվել է գերազանցել օրացուցային տարվա ընթացքում գոլային փոխանցումների թվով Լիոնել Մեսսիի ռեկորդը (37): 2011 թվականին «Բարսելոնայում» հանդես գալու ժաամանակ արգենտինացին 36 գոլային փոխանցում էր կատարել։
https://twitter.com/FSSrbije/status/1474067938848251912?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1474067938848251912%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Ffootball%2F1104682301-xavbek-ayaksa-tadich-v-3-j-raz-v-karere-stal-igrokom-goda-v-serbii-v-2.html