Չեֆերին. «2021-ի ամենանշանակալի ընդհանուր հաղթանակը Սուպերլիգայի ավարտն է».

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն առանձնացրել է, թե որն է այս տարվա ֆուտբոլային ամենանշանակալի իրադարձությունը։

«Սուպերլիգայի ավարտը, որը պայմանավորված էր ամբողջ մայրցամաքի քաղաքական և սոցիալական դատապարտմամբ, մեր ամենակարևոր և ընդհանուր հաղթանակն էր 2021 թվականին: Փակ Սուպերլիգա ստեղծելու փորձը, որի նպատակը որոշ ակումբների բանկային հաշիվների ֆինանսավորումն է, վտանգի տակ էր դրել այն արժեքները, որոնց հիմքում ընկած է եվրոպական սպորտային մոդելը և ՈւԵՖԱ-ի առաքելությունը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին եվրոպական 12 գերակումբներ հայտարարեցին նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին։ Նոր մրցաշարը գլխավորել էր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Այն գործեց մեկ շաբաթ և լուծարվեց՝ հանրային քննադատությունից ու ՈւԵՖԱ-ի գործողություններից հետո: