«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է անգլիական Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Լեսթերի» դեմ խաղի արդյունքը (3:3, 5:4 գրչի վրա):
«Շատ գոհ եմ խաղից, ոգուց և մտածելակերպից, որը մենք այսօր ցույց տվեցինք բազմաթիվ դրվագներում։ Իհարկե, առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր։ Երբ մենք ճիշտ խաղացինք, ամեն ինչ լավ էր: Նրանք հեշտությամբ հաղթում էին մենապայքարներում, հակագրոհում էին և հեշտ գոլեր խփում։
Փոխարինումները անշուշտ օգնեցին: Երբ Ժոտան լավ մարզավիճակում է ու խաղադաշտ է մտնում, շատ օգտակար է։ Հետո Նաբին Կեյտան դուրս եկավ. դա նրա կողմից ֆուտբոլ էր: Տղաները ուղղակի հիանալի խաղացին, ինձ շատ դուր եկավ:
Եվ վերջում հերթը հասավ Կույվինի Քելեհերին։ Հարկ է նշել ոչ միայն նրա խաղը 11-մետրանոց հարվածաշարում, այլեւ Օլբրայթոնի վրիպումը։ Նա փրկեց մեր կյանքը: Մենք կիսաեզրափակիչում ենք, ինչը հիանալի է»,- ասել է Կլոպը։