«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի կրկնակի վիճակահանությունը թիմի համար անհաջող է եղել:
«Առաջին վիճակահանությունը հաջող չեմ կարող անվանել, սակայն երկրորդն ավելի վատ ստացվեց։ Մենք այս մասին նորից կմտածենք փետրվարին, բայց անպայման կներդնենք մեր ողջ ուժերը՝ հաղթանակի համար»,- ասել է Ինձագին Striscia la Notizia-ին:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆում խաղալու է «Լիվերպուլի» հետ: