Մաուրիսիո Պոչետինոն՝ «Ռեալի» հետ խաղի մասին. «Բարդ դիմակայություն է լինելու»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։ Փարիզյան ակումբը խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ։

«Դա բարդ դիմակայություն կլինի, քանի որ այս թիմն ունի սուպեր մարզիչ և սուպեր խաղացողներ։

Կհանդիպենք Մադրիդի հետ, մի թիմի, որը սովոր է հաղթել Չեմպիոնների Լիգայում, պատմություն ու մեծ փորձ ունեցող ակումբ,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Olé-ն:

Թիմերի միջև առաջին խաղը կայանալու է դեկտեմբերի 16-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 9-ին: