Չավին՝ «Նապոլիի» մասին. ««Բարսելոնայի» բախտը չի բերել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությանը: Մրցաշարի 1/16 եզրափակչում կատալոնացիների մրցակիցը «Նապոլին» է։

«Մեր բախտը չի բերել: Այս հանդիպումը ևս մեկ հարգանքի տուրք կլինի Մարադոնայի հիշատակին։ Մենք ստիպված կլինենք խաղալ ամենաբարձր մակարդակով, քանի որ «Նապոլին» Չեմպիոնների Լիգայի մակարդակի թիմ է։

Այդ խաղին դեռ երկու ամիս կա, և ես հույս ունեմ, որ մինչ այդ մենք ավելի լավ վիճակում կլինենք, քան հիմա։ Մենք աշխատում ենք, որպեսզի «Բարսան» վերադառնա այն տեղը, որին արժանի է: Սակայն հիմա մեր մռայլ իրականությունը սա է.

Չեմպիոնների Լիգայում հայտնվելու համար պետք է փորձել հաղթել Եվրոպա Լիգայում»,- Չավիին է ցիտում TMW-ն: