Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ կխաղա «Ռեալի» դեմ

Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: ՊՍԺ-ին որպես մրցակից բաժին հասավ Մադրիդի «Ռեալը»:

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ «Բարսելոնայից» հեռանալուց հետո:

Ընդհանուր առմամբ, արգենտինացին «Ռեալի» դեմ անցկացրել է 45 հանդիպում՝ ամենաշատը իր կարիերայում, որոնցում նա տարել է 19 հաղթանակ, 15 պարտություն և 11 ոչ-ոքի։ Լեոն «Ռեալի» դարպասը խփել է 26 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում և ստացել 14 դեղին քարտ։

Առաջին հանդիպումները նախատեսված են 2022 թվականի փետրվարի 15-16-ին և 22-23-ին, պատասխան խաղերը՝ մարտի 8-9-ին և 15-16-ին։