Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի կրկնակի վիճակահանության արդյունքով՝ ՊՍԺ-ն կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։
Մրցաշարում թիմերը միմյանց դեմ խաղացել են 6 անգամ՝ 4 անգամ խմբում և 2 անգամ 1/8 եզրափակիչում 2018 թվականին, երբ ընդհանուր հաշվով «սերուցքայինները» առաջ են անցել (3:1, 2:1):
Մադրիդի «Ռեալն» ունի 3 հաղթանակ, «Պարի Սեն Ժերմենը»՝ 1, ևս 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Մադրիդցիները խփել են 8 գոլ, փարիզցիները՝ 7։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում 8 միավորով առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող թիմից, ՊՍԺ-ն՝ Լիգա 1-ում՝ 13 միավորով։
Առաջին հանդիպումները նախատեսված են 2022 թվականի փետրվարի 15-16-ին և 22-23-ին, պատասխան խաղերը՝ մարտի 8-9-ին և 15-16-ին։
Առաջին վիճակահանությունը, որը տեղի է ունեցել ավելի վաղ, անվավեր է ճանաչվել ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով՝ առաջացած սխալների հետևանքով։