«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն դժգոհություն է հայտնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի կրկնակի վիճակահանությունից։
Առաջին վիճակահանությունից հետո մադրիդցիներին մրցակից բաժին հասավ պորտուգալական «Բենֆիկան», իսկ երկրորդ՝ վերջնականից հետո՝ ֆրանսիական ՊՍԺ-ն:
«Դա զարմանալի էր և ցավալի: Սա շատ դժվար է հասկանալ։ Պետք է հաշվի առնենք վիճակահանությանը սպասող միլիոնավոր երկրպագուներին:
Մենք անհամբեր սպասում ենք ՊՍԺ-ի հետ հանդիպմանը՝ գիտակցելով, թե ինչ է նշանակում այս մրցաշարը մեր ակումբի և երկրպագուների համար։ Մենք գիտակցում ենք մրցակիցների ուժը և նրանց խաղացողների մակարդակը, բայց վստահ ենք, որ երկու հիանալի հանդիպում ենք անցկացնելու։ Հույս ունենք դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- ասել է Բուտրագենոն: