Էմիլիանո Մարտինես. «Մեսսին անհավանական էր և օգնեց մեզ հաղթել Ամերիկայի գավաթում»

«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Արգենտինայի հավաքականի առաջատար և ավագ Լիոնել Մեսսիի հետ խաղի մասին։

«Մեսսին անհավանական էր և օգնեց մեզ հաղթել Ամերիկայի գավաթում: Ես երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը այդքան լավ խաղա:

Մեզ համար դժվար էր՝ չոր դաշտ, շոգ, մենք հոգնած էինք կիսաեզրափակիչում և եզրափակչում, բայց մեզ հաջողվեց հաղթել Բրազիլիայի մրցաշարում»,- ասել է Մարտինեսը։