CONFERENCE LEAGUE. «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը չի կայանա

Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը չի կայանա։

Խաղը, որը պետք է կայանար դեկտեմբերի 9-ին, հետաձգվել է լոնդոնյան ակումբում COVID-19-ի բռնկման պատճառով։

ՈւԵՖԱ-ն նշել է, որ հետաձգման հետ կապված որևէ լուծում, որը կհամապատասխանի երկու ակումբներին, չի գտնվել։

Այդ կապակցությամբ հանդիպման արդյունքը կորոշի ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ-կարգապահական կոմիտեն:

«Ռենը» հինգ խաղում վաստակած 11 միավորով G խմբում զբաղեցնում է 1-ին տեղը: Վեց խաղից հետո «Վիտեսն» ունի 10 միավոր՝ 2-րդն է։ «Թոթենհեմը» երրորդն է (յոթ միավոր հինգ խաղում):