Գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը ցանկանում է, որ Ջուդ Բելիգհեմն իրենից ներողություն խնդրի

Ֆուտբոլային մրցավար Ֆելիքս Ցվայերը ցանկանում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ներողություն խնդրի Բունդեսլիգայի 14-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո (2:3) ասած խոսքերի համար։

Մրցավարն առաջարկել է «Բորուսիային» անձնական հանդիպում կազմակերպել խաղացողի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։ Ցվայերը պատրաստակամություն է հայտնել ընդունելու նրա անկեղծ ներողությունը։

«Բորուսիան» շահագրգռված չէ նման հանդիպման կազմակերպմամբ, գրում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» հետ խաղից հետո անգլիացին ասել էր.«Դուք Գերմանիայում գլխավոր հանդիպումը տալիս եք մրցավարին, որն իր կարիերայում պայմանավորված խաղ է սպասարկել»։