«Նապոլիի» ֆուտբոլիստը գլխի վնասվածք է ստացել «Լեսթերի» դեմ խաղում (լուսանկար)

«Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոսանոն վնասվածք է ստացել Եվրոպա Լիգայի՝ «Լեսթերի» դեմ խաղում (3:2):

Հանդիպման դրվագներից մեկում մեքսիկացի ֆուտբոլիստը սայթաքել է, ընկել և դեմքով հարվածել մրցակցի կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդիի ազդրին։

Լոզանոն սկսել է արյունահոսել և պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ 26-ամյա ֆուտբոլիստին անմիջապես ուղարկել են հիվանդանոց՝ հետազոտության՝ քթի կոտրվածքի և ուղեղի ցնցման կասկածանքով։

https://twitter.com/lovefootballng/status/1469041085049626634?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1469041085049626634%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2021-12-09-igrok-napoli-poluchil-zhutkuyu-travmu-golovy-v-matche-s-lesterom-yego-unesli-na-nosilkakh-