Գասպերինին խոսել է Չեմպիոնների Լիգայից «Ատալանտայի» դուրս մնալու մասին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունը (2:3): Այդ արդյունքը Բերգամոյից ակումբին թույլ չտվեց դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ և թիմը գարնանը կխաղա Եվրոպա Լիգայում։

«Մենք սովորաբար նման խաղերում անում ենք առավելագույնը, բայց փոխարենը սարսափելի մեկնարկ ունեցանք: Այս մակարդակում շատ դժվար է դառնում, երբ զիջում ես հաշվի մեջ։ Ժամանակի ընթացքում թվում էր, թե կարող ենք խաղ վերադառնալ, բայց արդեն ուշ էր: Եթե ​​Մուրիելը չվրիպեր, այլ հաշիվը դարձներ 3:3, դա մեզ շանս կտար։ Ճշմարտությունն այն է, որ մենք այդքան էլ լավ չխաղացինք, որքան կարող էինք:

Մեզ ավելի է հիասթափեցնում այն, որ պարտվեցինք մի խաղում, որում կարող էինք հաղթել: Այս մրցաշրջանում մեր ֆուտբոլիստներն այնքան լավ հանդիպումներ են անցկացրել, որ մի վատ օր կարող էր պատահել։ Մենք մեծ ափսոսանքով ենք լքում Չեմպիոնների Լիգան»,- Amazon Prime Italia-ին ասել է Գասպերինին: