ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն սկսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի լավագույն խաղացողի ընտրության համար քվեարկությունը։

Հավակնորդների ցանկում ընդգրկված է 4 խաղացող.

«Լիլ»-ի կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեն «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում (3:1) կատարել է 2 գոլային փոխանցում:

«Վիլյառեալի» կիսապաշտպան Արնո Դանժուման «Ատալանտայի» դեմ խաղում (3:2) 2 գոլ է խփել:

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը «Պորտուի» դեմ հանդիպմանը (3:1) դարձել է գոլի և ասիստի հեղինակ։

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել և գոլային փոխանցում կատարել «Բրյուգեի» դեմ խաղում (4:1):