EUROPA LEAGUE. Հայտնի են մրցաշարի փլեյ-օֆֆի բոլոր թիմերը

Հայտնի են դարձել Եվրոպայի Լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները.

1/8 եզրափակչում իրենց խմբերում առաջին հորիզոնականներից դուրս են եկել «Լիոնը», «Մոնակոն», «Գալաթասարայը», «Բայերը», «Սպարտակը», «Այնտրախտը», «Ցրվենա Զվեզդան» և «Վեսթ Հեմը»:

Մրցաշարի 1/16 եզրափակչում կխաղան «Լայպցիգը», «Սևիլիան», «Զենիթը», Դորտմունդի «Բորուսիան», «Պորտուն», «Բարսելոնան», «Շերիֆը», «Ատալանտան», «Ռեյնջերսը», «Ռեալ Սոսյեդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Բետիսը», Զագրեբի «Դինամոն», «Լացիոն» և «Բրագան»:

1/16 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։