Հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հայտնի դարձան բոլոր թիմերը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության 1/8 եզրափակչին:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ են դուրս եկել 16 թիմեր.

«Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), ՊՍԺ, «Լիլ» (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Այաքս» (Հոլանդիա), «Սպորտինգ», «Բենֆիկա» (երկուսն էլ՝ Պորտուգալիա) «Ատլետիկո», «Ռեալ », «Վիլյառեալ» (բոլորը՝ Իսպանիա), «Ինտեր», «Յուվենտուս» (երկուսն էլ Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա) և «Զալցբուրգ» (Ավստրիա):

1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: