CONFERENCE LEAGUE. Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները հայտնի են

Կոնֆերանսների Լիգայում գրեթե բոլոր խաղերն ավարտվել են և որոշվել են այն թիմերը, որոնք անմիջապես դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հայտնի են նաև այն թիմերը, որոնք կխաղան փլեյ-օֆֆում՝ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:

Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Անգլիական ակումբը «Ռենի» նկատմամբ հաղթանակի դեպքում խմբում 2-րդ տեղից փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունի։ Պարտության դեպքում «Վիտեսը» դուրս կգա փլեյ-օֆֆ։

Անցումային խաղերում 8 թիմերը, որոնք մրցաշարում իրենց խմբերում 2-րդ տեղն են զբաղեցրել, կխաղան Եվրոպայի Լիգայի 8 ներկայացուցիչների հետ, որոնք խմբերում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: Յուրաքանչյուր զույգի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակչում:

Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակիչ 1-ին տեղից դուրս են եկել

– ԼԱՍԿ (Ավստրիա)

– «Գենտ» (Բելգիա)

– «Ռոմա» (Իտալիա)

– ԱԶ (Հոլանդիա)

– Ֆեյենորդ (Հոլանդիա)

– «Կոպենհագեն» (Դանիա)

– «Ռեն» (Ֆրանսիա)

– «Բազել» (Շվեյցարիա)

Անցումային խաղերում 1/8 եզրափակչի համար կպայքարեն

– «Մաքքաբի» (Իսրայել)

– «Պարտիզան» (Սերբիա)

– «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա)

– «Ռաներս» (Դանիա)

– «Սլավիա» (Չեխիա)

– ՊԱՕԿ (Հունաստան)

– «Վիտես»/«Թոթենհեմ»

– «Ղարաբաղ» (Ադրբեջան)

Եվրոպա Լիգայում 3-րդ տեղն են զբաղեցրել

– «Սպարտա» (Չեխիա)

– ՊՍՎ (Հոլանդիա)

– «Լեսթեր» (Անգլիա)

– «Ֆեներբահչե» (Թուրքիա)

– «Մարսել» (Ֆրանսիա)

– «Միդտյուլան» (Դանիա)

– «Սելթիկ» (Շոտլանդիա)

– «Ռապիդ» (Ավստրիա)