Չավի. «Սա իրականություն է, և դա ինձ զայրացնում է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Բավարիայից» կրած պարտությունից (0:3) և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո ստեղծված իրավիճակը։

«Ես զայրացած եմ։ Սա իրականություն է, և դա ինձ զայրացնում է: Ուրիշ ոչինչ անել հնարավոր չէ։

Այսօր սկսվում է նոր դարաշրջան. Մենք սկսում ենք զրոյից»,- ասել է Չավին: