CONFARANCE LEAGUE. Ֆրանսիական «Ռենը» հրաժարվում է ընդունել «Թոթենհեմի» առաջարկը

«Ռենը» հայտարարություն է տարածել Կոնֆերենցիաների Լիգայի 6-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղը հետաձգելու վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը լոնդոնցիները հայտարարեցին, որ հանդիպումը չի կայանա թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Խաղը պետք է կայանար հինգշաբթի օրը:

Չորեքշաբթի ժամը 21:00-ին «Թոթենհեմի» տարածած մամուլի հաղորդագրությունից հետո «Ռենը» ցանկանում է պարզաբանել հետևյալ կետերը.

19:45-ին ՈւԵՖԱ-ի, «Թոթենհեմի» և «Ռենի» ներկայացուցիչների միջև կայացած տեսակոնֆերանսի ժամանակ լոնդոնյան ակումբի տնօրենը հայտարարել է հինգշաբթի օրը Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպմանը չմասնակցելու մտադրության մասին։ Սա միակողմանի որոշում էր, որը ոչ մի կերպ չհաստատվեց ՈՒԵՖԱ-ի կողմից։

«Թոթենհեմի» ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել կորոնավիրուսով վարակված խաղացողների թիվը, թեև կանոնը նշում է, որ խաղը պետք է անցկացվի, եթե թիմում կա 13 առողջ խաղացող և դարպասապահ։

Նրանք վկայակոչել են բրիտանական իշխանությունների որոշումը՝ առանց պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։ Քանի որ հանդիպումը պաշտոնապես չի չեղարկվել ՈւԵՖԱ-ի կողմից, «Ռենը» հաստատում է խաղալու իր որոշումը:

Հանդիպելով այս լոնդոնյան մառախուղին՝ «Ռենն» իրեն իրավունք է վերապահում կապ հաստատել ՈՒԵՖԱ-ի հետ: Արդար խաղի նկատմամբ այս անտեսումը հատկապես ցայտուն է, քանի որ «Թոթենհեմը» վաղ առավոտյան էլփոստով հաստատել է, որ հանդիպումը կկայանա: Բայց երբ «Ռենը» թռավ Լոնդոն, նրանք հայտարարեցին, որ մտադիր չեն խաղալ»,- ասվում է «Ռենի» հայտարարության մեջ։