CONFARANCE LEAGUE. «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց

ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ այսօր նախատեսված Կոնֆերենցիաների Լիգայի 6-րդ տուրի՝ «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը չի կայանա։

«Մենք կարող ենք հաստատել, որ «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը չի կայանա այսօր երեկոյան: Հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- հայտնել է ՈւԵՖԱ-ն։

Չորեքշաբթի օրը «Թոթենհեմը» հայտարարեց հանդիպումը չեղարկելու մասին՝ ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ «Ռենը», որն արդեն մեկնել էր Լոնդոն, իր դժգոհությունն է հայտնել, քանի որ, ըստ նրանց, հանդիպումը չի չեղարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից։

Որոշիչ տուրից առաջ «Թոթենհեմը» Կոնֆերենցիաների Լիգայի G խմբում 5 խաղում 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, «Ռենը» 5 խաղում վաստակած 11 միավորով առաջին տեղում է։