«Զալցբուրգն» առաջին ավստրիական թիմն է, որը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ

«Զալցբուրգը» նվաճեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Թիմը վերջին տուրում հաղթեց «Սևիլիային» (1:0) և տասը միավորով դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ G խմբից երկրորդ տեղով:
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական Twitter-ի էջը, «Զալցբուրգը» դարձավ առաջին ավստրիական թիմը, որը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։ Խմբում առաջինը «Լիլն» էր (11 միավոր)։

https://twitter.com/ChampionsLeague/status/1468714609632849921?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1468714609632849921%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fchampions-league%2Fnews%2Fzalcburg-stal-pervym-avstriyskim-klubom-kotoryy-probilsya-v-pley-off-ligi-chempionov-1867336%2F

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում։