Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի՝ «Թոթենհեմ» – «Ռեն» հանդիպումը չի կայանա նախատեսված ժամանակացույցով։
Թիմերը չեն խաղա այսօր՝ դեկտեմբերի 9-ին։ Խաղը կտեղափոխվի այլ օր:
Դա պայմանավորված է անգլիական ակումբում կորոնավիրուսի բռնկմամբ։ Հաղորդվել է, որ վարակվել է ութ ֆուտբոլիստ և մարզչական շտաբի հինգ անդամ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգային խնդրելու է հետաձգել «Բրայթոնի» հետ հանդիպումը, որը նախատեսված է դեկտեմբերի 12-ին։