«Բենֆիկայի» պաշտպան Ժիլբերտոն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղից հետո ասել է, որ իրականացրել է իր երազանքը։
«Ես շատ ուրախ եմ, որ դուրս եկանք խմբից»,- Ժիլբերտոյի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։ «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ ընդգրկվեցինք բարդ խմբում, նրանք բազմիցս դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Հուսով ենք, որ այս տարի մենք կենտրոնացած կլինենք նոր հիանալի արդյունքների հասնելու վրա: Չեմպիոնների Լիգայում գոլ խփելը երազանք է, բոլոր բրազիլացիները երազում են խաղալ Եվրոպայում, մեծ առաջնություններում, մեծ ակումբներում։ Այսօր «Բենֆիկայի» կազմում խաղալն ու գոլ խփելը երազանք է»:
Հիշեցնենք, որ 28-ամյա բրազիլացին դարձել է գոլերից մեկի հեղինակ։ «Բենֆիկան» E խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ շրջանցելով «Բարսելոնային»՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում խաղալու համար: