Մասիմիլիանո Ալեգրի. «Սա պետք է շտկվի»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի «Մալմյոյի» հետ հանդիպման արդյունքը (1:0).

«Հիանալի երեկո արդյունքի առումով, բայց մենք գոլ խփելու չափազանց շատ հնարավորություններ բաց թողեցինք: Եթե ​​շարունակենք դրանք մսխել, հեռուն չենք գնա։ Պետք է ավելացնել իրագործումը եւ ավելի վճռական լինել մրցակցի դարպասի առջեւ։

Հանդիպումը կոշտ ստացվեց, թեև մենք վաղաժամ գոլ խփեցինք, բայց հետո շատ հնարավորություններ բաց թողեցինք ելքը վճռելու համար։ Սա պետք է շտկվի, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ հաղթողի հարցը երկար ժամանակ բաց մնա նման հանդիպումներում»,- ասել է Ալեգրին։