«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին «ՌԲ Զալցբուրգի» հետ հանդիպումից հետո (0:1) մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը.
«Ֆուտբոլում մանրամասները կարևոր են, հատկապես այս մակարդակում: Երբ դու չես գիտակցում շանսերը, իսկ հակառակորդը դա անում է, նպատակին հասնելն ավելի դժվար է դառնում։
Ափսոս, որ չստացվեց, քանի որ ավելացնում էինք ու շատ մոտ էինք մեր նպատակին հասնելուն։ Մենք հնարավորություն ունեինք, բայց չխփեցինք, իսկ հետո գոլ բաց թողնելուց հետո ամեն ինչ ավելի բարդացավ։ Ժամանակ առ ժամանակ մենք շտապում էինք. մենք պետք է հաղթեինք»,- ասել է Լոպետեգին: