Մյուլեր. «Չեմ կարծում, որ «Բարսան» կարող է հաղթահարել բարձրակարգ ֆուտբոլի ինտենսիվությունը»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» դեմ խաղում (3:0), կիսվել է իր տպավորություններով։

«Մենք իսկապես փորձեցինք խաղն ավելի ինտենսիվ դարձնել, քանզի ըստ իս՝ մենք այդ առումով շատ տարբերվում ենք «Բարսելոնայից», համենայն դեպս՝ ներկայիս վիճակում:

Ես չեմ կարծում, որ նրանք կարող են հաղթահարել նման ինտենսիվությունը: Տեխնիկապես նրանք ամեն ինչ ունեն, ունեն նաև լավ խաղացողներ, դա անկասկած, բայց մենք կարող ենք այդ ինտենսիվությունն ապահովել գնդակով և առանց գնդակի:

Չեմ կարծում, որ նրանք կարող են հաղթահարել բարձրակարգ ֆուտբոլի ինտենսիվությունը»,- Մյուլերին է ցիտում ESPN-ը: