«Բարսելոնան» լուրջ ֆինանսական վնաս կունենա՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալու պատճառով

Չեմպիոնների Լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը ֆինանսական հարված կհասցնի ակումբին.

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բյուջեում կատալոնական ակումբը, ինչպես միշտ, ակնկալում էր, որ դուրս կգա Չեմպիոնների Լիգայի առնվազն 1/4-րդ եզրափակիչ։

Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու վնասը գնահատվում է ավելի քան 30 միլիոն եվրո։

«Բարսան» հույս ուներ ստանալ 9,6 միլիոն 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, 10,6 միլիոն՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, գումարած եկամուտը հովանավորներից, հեռուստատեսությունից և խաղերից:

Այժմ կատալոնական ակումբին պետք է գոնե Եվրոպա Լիգայի եզրափակիչ դուրս գա, որպեսզի փոխհատուցի կորուստները։

Հատկանշական է, որ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ դուրս գալու համար ակումբը կստանա ընդամենը 500 հազար եվրո։ Մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կտան 1,8 մլն եվրո:

Համեմատության համար՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար տալիս են 15,5 միլիոն, Եվրոպա Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար՝ 4,6 միլիոն, Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար տալիս են 20 միլիոն, Եվրոպա Լիգայում՝ 8,6 միլիոն։