Պարկ Չի Սուն. «Ռոնալդուի ներկայիս մարզավիճակը զարմանալի չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պարկ Չի Սունը պատմել է, թե ինչպես է մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարողանում պահպանել գերազանց մարզավիճակն այս տարիքում:

«Նա միշտ գնդակը պահում էր իր մոտ, նույնիսկ հանդերձարանում՝ դաշտ մտնելուց անմիջապես առաջ։ Նա առաջինն էր, որը գալիս էր մարզման, վերջինը՝ հեռանում։ Մարդիկ ասում են, որ նրա խաղը հիանալի է 36-ում, բայց ես կարծում եմ, որ սա բնական երևույթ է է, զարմանալի չէ»,-  Goal-ը մեջբերում է Չի Սունի խոսքը:

Այս մրցաշրջանում Ռոնադլուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Փետրվարին նա կդառնա 37 տարեկան։