ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի E խմբի 6-րդ տուրի հանդիպումների մրցավարներին։
«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Օվիդիու Հացեգանը, «Բենֆիկա» – «Դինամո Կիև» հանդիպումը վստահվել է գերմանացի Դենիզ Այտեկինին։
Երկու խաղերն էլ կկայանան դեկտեմբերի 8-ին։ Վերջին տուրից առաջ «Բավարիան» առաջին տեղից արդեն երաշխավորել էր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, իսկ «Դինամոն» կորցրել էր իր շանսերը նույնիսկ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆում հանդես գալու։
«Բարսան» 2 միավորով գերազանցում է «Բենֆիկային»: Եթե պորտուգալացիները հաղթեն տանը, ապա «Բարսային» պետք կլինի հաղթանակ Մյունխենում, այս դեպքում ոչ-ոքին կատալոնացիներին կթողնի երրորդը՝ «Բենֆիկայի» հետ անձնական հանդիպումների պատճառով (0:3, 0:0):