Հայտնի է՝ երբ Անդրեյ Լունևը նորամուտը կնշի Լևերկուզենի «Բայերի» կազմում

Դարպասապահ Անդրեյ Լունևը նորամուտը կնշի Լևերկուզենի «Բայերի» կազմում Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ֆերենցվարոշի» դեմ խաղում։

Այս մասին հայտնել է լևերկուզենցիների գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեն։

«Մենք որոշեցինք, որ Անդրեյը կխաղա այս հանդիպմանը։ Նա միշտ լավ է մարզվել և արժանի է այս շանսին:

Չպետք է մոռանալ, որ Լուկաշ Հրադեցկան, հաշվի առնելով հավաքականների խաղերը, երբեք չի հանգստացել։ Մնացած բոլորը կարող էին երկու-երեք օր հանգստանալ միջազգային ընդմիջումների ժամանակ, բայց ազգային հավաքականի խաղացողները կանոնավոր կերպով ճանապարհին էին»,- ասել է Սեոանեն:

Լունևը միացավ «Բայերին» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով՝ հեռանալով «Զենիթից»: Մինչդեռ նա խաղադաշտ էր մտնում միայն ընկերական խաղերում։

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, Լևերկուզենի «Բայերը» կխաղա «Ֆերենցվարոսի» հետ։ Գերմանական ակումբն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: