Հայտնի է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ճանաչել է 2021 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

Մ20 տարեկանների պայքարում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին։ Նա ունի 105 միավոր։

Այս մրցաշրջանում իսպանացին նաև ստացել է 2021 թվականի Golden Boy մրցանակը և France Football երիտասարդ խաղացողի մրցանակը:

Երկրորդը «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (45), իսկ լավագույն եռյակը եզրափակում է պաշտպան Էրիկ Գարսիան («Մանչեսթեր Սիթի»/«Բարսելոնա», 20 միավոր):

Չորրորդ տեղը 15-ական միավորով կիսում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան («Ռեն»/«Ռեալ Մադրիդ»):